Մինչև ձեզ Եռատոն ունեինք, գնում էիք Շուշի, հայտարարություն անում. Հայկ Մամիջանյանը` ՔՊ պատգամավորին

ԱԺ հանձնաժողովում «Պատիվ ունեմ» խմբակցության հայտարարության նախագծի քննարկման ժամանակ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներին հիշեցրեց, որ մինչև 2018թ. կյանքը եղել է, իսկ Մայիսի 9-ը՝ Եռատոն:

«Յուրաքանչյուր ազգ Երկրորդ համաշխարհայինում հաղթանակը տոնում է, ընկալում է, հիշում է իր ծիրից: Որոշ երկրների պարագայում նույնիսկ հիմնական տոնախմբության օրերն են տարբերվում իրարից: Ուստի, հարց ունենալ, թե ինչի համար է կապվում այս հայտարարությունը Շուշիի ազատագրման հետ, իմ համար անհասկանալի է, որովհետև դրանք հայ ժողովրդի, մեր բոլորիս՝ այն բոլոր մարդկանց, ովքեր իրենց նույնականացնում են հայ ժողովրդի հետ, հաղթանակներից երկուսն է: Դուք երևի տեղյակ չեք, բայց մինչև 2018թ. կյանքը եղել է, մինչև 2018թ. Մայիսի 9-ը կոչվում էր Եռատոն: Դուք էլ մի քիչ փորձեցիք դա տոնել, պարում էիք, Շուշիում հայտարարություններ էիք անում, բայց հետո իսպառ մոռացաք: Ինչո՞վ է պայմանավորված այդ մոլուցքը՝ ջնջելու հայ ժողովրդի հաղթանակները, որովհետև հիմա դուք դրանով եք զբաղվում»,- ասաց Մամիջանյանը:

Հարցին՝ ինչո՞ւ է հիմա դա արվում, նա պատասխանեց, որ 80-ամյակը հիմա է, իսկ 70-ամյակին հայկական զորախումբը քայլում էր Մոսկվայի զորահանդեսի ժամանակ՝ ի տարբերություն ներկայիս իրավիճակի:

Նա նշեց, որ հայտարարության մեջ նշել են Շուշիի մասին, որ այդ թվում՝ իշխանության ներկայացուցիչները, մասնավորապես՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, չասեն՝ Մայիսի 9-ը Եռատոն չէ:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս