Բաժիններ՝

Հայաստանի ատոմակայանի աշխատանքը կդադարեցվի 60-օրյա վերանորոգման նպատակով

Հայաստանի ատոմակայանի աշխատանքը մայիսի 15-ի կեսգիշերից կկանգնեցվի 60-օրյա պլանային վերանորոգման նպատակով։ Այս մասին հայտնում է «Sputnik Արմենիա»-ն՝ հղում կատարելով կայանի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մովսես Վարդանյանի՝ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի այցի ժամանակ արված հայտարարությանը։ 

«Կայանը չի գործի ստանդարտ ժամկետից 15 օր ավելի երկար, քանի որ ընթացիկ վերանորոգման աշխատանքների հետ մեկտեղ պետք է փոխարինվեն տուրբինային արտադրամասի ավտոմատ համակարգերը, ինչպես նաև գեներատորների և տրանսֆորմատորների պաշտպանության համակարգը:

Բացի այդ, կփոխարինվի ցածր լարման (6 և 0,4 կՎ) վթարային անջատման համակարգը»,-ասել է Վարդանյանը: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031