
25-ամյա երիտասարդի մոտ թմրանյութ և ծալովի դանակ կար

Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները մայիսի 12-ին, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Երևանի Բագրատունյաց փողոցում ձերբակալել և բաժին են տեղափոխել Արմավիր քաղաքի 24 և 25 տարեկան երկու բնակչի։
25-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մոխրացած հետքերով գլանակ և ծալովի դանակ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ մեքենայի սրահում հայտնաբերվել է հաշիշի նմանվող դարչնագույն զանգվածով փաթեթ:
Երիտասարդը հայտնել է, որ թմրանյութը ձեռք է բերել «Տելեգրամ» հավելվածի միջոցով։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։