Մեր համախմբման ու Վազգեն Սարգսյանի շնորհիվ կարողացանք ազատագրել Շուշին. դեռ ճամփա ունենք անցնելու. Սասուն Միքայելյան

Մայիսի 8-ին՝ Երկրապահի օրը, ԵԿՄ անդամները՝ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ այցելեն են Եռաբլուր: Այսօր նաև Արցախի առաջին պատերազմին վերագրվող Շուշիի ազատագրման օրն է: Ուստի լրագրողները Սասուն Միքայելյանին նաև այս առիթով են հարցեր ուղղել՝ ի՞նչ տվեց Շուշիի օպերացիան մեր հետագա հաղթանակների կերտման հարցում, արդյո՞ք արժեզրկված չէ այսօր այդ հաղթանակը:

«Էդ հարցը կտաք ուրիշ տեղ: Ինչ վերաբերում է Շուշիին, գիտեք, որ ես էլ եմ 1992 թվականին մասնակցել Շուշիի ազատագրմանը, վիրավորվել եմ: Իմ երջանիկ օրերից մեկն է եղել Շուշիի ազատագրման, և մեր առաջին շքերթի օրերը: Մենք՝ երկրապահներս, էն ժամանակ էլ, հիմա էլ նույն առաքելությունն ենք տանում, էսօր էլ Վազգենի թողած պատգամն ենք տանելու, ու մինչև վերջ էլ կտանենք»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԵԿՄ վարչության նախագահը՝ հորդորելով իրեն քաղաքական հարցեր չտա

«Եթե մի քիչ խելոք լինենք, կարողանանք ազգովի համախմբվել, դեռ ճամփա ունենք անցնելու: Պետք չի քաղաքականացնել, պետք չի ուրիշ բաների ուղղությամբ գնալ»,-հավելեց Սասուն Միքայելյանը՝ նշելով նաև, որ ինքը չի լռում, դիրքերում են: Նա հաստատել է, որ Սյունիքի հատվածում կրակոցներ լինում են:

Սասունի Միքայելյանի՝ ԵԿՄ-ի դերակատարման և բանակի կողքին լինելու ձևակերպումների համատեքստում լրագրողները նրան հիշեցրեցին Մանվել Գրիգորյանի մասին և նրա հետ տեղի ունեցածի, հատկապես երբ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը վերջերս ևս անդրադարձել էր այս թեմային:

Կարդացեք նաև

«Մանվել Գրիգորյանն իմ մարտական ընկերն է եղել, ուրիշ բաներ չեմ ասի: Երրորդ նախագահն էլ, որ խոսացել է, Մանվել Գրիգորյանին, որ բռնեցին, 3-րդ նախագահի կուսակցական անդամ է, թող իրանից ճշտի՝ ինչի՞ (նկատի ունի Արթուր Վանեցյանին և «Պատիվ ունեմ» դաշինքը:-Մ.Պ.)»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս