Փաշինյանը վաղը կմեկնի այն երկիրը, որի շպիոններ է անվանում ընդդիմադիր գործիչներին

«Որ մամուլի հոդվածներով գնայինք, հիմա ձեզ կախաղաններ էինք հանել, բա ձեր մասի՞ն ինչ են գրում… Ձեր մասին գրում են, որ դուք օտարերկրյա շպիոններ եք։ Ի՞նչ գործ ունեք դուք այս դահլիճում նստած»,- ԱԺ-ում դիմելով ընդդիմադիր պատգամավորներին՝ հայտարարեց ջղաձգված Նիկոլ Փաշինյանը։

Իրավիճակը լարվեց, Նիկոլ Փաշինյանը մատ թափ տալով ընդդիմադիրների վրա՝ սկսեց գոռգոռալ․

«Մամուլի հրապարակումներով, որ առաջնորդվեմ, սաղիդ պիտի տանեմ, լցնեմ ԱԱԾ-ի պադվալը»։

Այնուհետև դիմելով դահլիճից հակադարձող ընդդիմադիր պատգամավորներից մեկին, որն ասում էր՝ առաջինը քեզ պիտի տանեն ԱԱԾ-ի պադվալ, Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Առաջինը դու պիտի գնաս ու դու կգնաս։ Հերիքա մամուլին բան անես։ Ինչ է գրում ձեր մասին մամուլը, որ օտարերկրյա գործակալ եք, հինգերորդ անիվ եք, ազդեցության գործակալ եք։ Ուրեմն նստեք տեղներդ, ներվերս չուտեք»։

Կարդացեք նաև

Զավեշտալին այն է, որ Փաշինյանը գնում է այն երկիր, որի շպիոններ էր անվանում ընդդիմադիր գործիչներին:

«Այո, այո, գնալու եմ Մոսկվա»,- լրագրողների հարցին ի պատասխան ասել էր նա` հաստատելով, որ Մոսկվայում մասնակցելու է Հաղթանակի 80-ամյակի միջոցառումներին։

Երեկ պարզ դարձավ, որ Իլհամ Ալիևը չի մեկնելու Մոսկվա` Հեյդար Ալիևին նվիրված ներքին միջոցառումներին մասնակցելու պատճառաբանությամբ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հայտարարել էր «հետևանքների» մասին այն պաշտոնյաների համար, ովքեր կմեկնեն Ռուսաստանի մայրաքաղաք։ «Ովքեր մայիսի 9-ին կմեկնեն Մոսկվա՝ Հաղթանակի շքերթին մասնակցելու, հետևանքներ եմ խոստանում»,- հայտարարել էր Կայա Կալլասը:

Նրա խոսքով՝ տոնական միջոցառումներին Եվրամիության երկրների մասնակցություն չի նախատեսվում: ԵՄ-ն «շատ հստակ ցուցումներ» է տվել միությանն անդամակցելու թեկնածու երկրներին՝ չմասնակցել մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք զորահանդեսին:

Տեսանյութեր

Լրահոս