
Թմրամիջոցի իրացման դեպք է բացահայտվել

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները, ստացված տվյալներն իրացնելով, Արմավիր քաղաքի Շահումյան փողոցում հայտնաբերել, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և վարչություն են տարել Արտենի գյուղի բնակիչ 26-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մեթամֆետամինի նմանվող զանգված։
Հետագա միջոցառումներով պարզվել է, որ նա թմրամիջոցը ձեռք է բերել 34-ամյա համագյուղացուց։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում խուզարկվել է վերջինիս բնակարանը։ Իրավապահները հայտնաբերել են կանեփի 29 բույս։
Նա կալանավորվել է։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: