Բաժիններ՝

Յուրի Առուստամյանի կյանքը, ձեռքբերումները և նրա թողած ժառանգությունը. Շախմատի ֆեդերացիայի հայտարարությունը

Հիշում ու ցավով անդրադառնում ենք Յուրի Առուստամյանի կյանքին ու ժառանգություն թողած հետագծին։

1953 թվականին Հայաստանի «Էներգիա» ԴՍՕ-ի շախմատի չեմպիոն։

1966 թվականին Յուրի Առուստամյանը ստացել է Պատվո նշանի շքանշան։

1977 թվականից Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պլենումի անդամն էր:

1983-2009 թվականներին եղել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ:

1984 թվականին էլեկտրատեխնիկական գործարանում արտադրել և Հայաստանի շախմատի տանը նվիրաբերել է էլեկտրոնային ցուցադրական սարք, որը հեռուստացույցների էկրաններին ցուցադրում է միաժամանակ խաղացվող 8 շախմատային խաղ։ ՖԻԴԵ-ի նախագահ Ֆ. Կամպոսանեսի խոսքերով՝ սա աշխարհում առաջին նմանատիպ սարքն էր։

2009 թվականին նա արժանացել է Տիգրան Պետրոսյանի անվան ոսկե մեդալի։

Յուրի Առուստամյանի ձեռքբերումները կարելի է երկար թվարկել, սակայն ամենից կարևորն ու արժեքավորը նրա բարձր մարդկային հատկանիշներն էին։
Խորապես ցավակցում ենք նրա անդառնալի կորստի կապակցությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031