Թուրքիան հերքել է 6 օդանավ զենք Պակիստան ուղարկելու մասին լուրը

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը պաշտոնական հայտարարությամբ հերքել է մի շարք լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունները, թե Անկարան Պակիստան է ուղարկել զենք-զինամթերքով բեռնված 6 ինքնաթիռ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նախարարության հայտարարության համաձայն՝ Թուրքիայից մեկնած միայն մեկ բեռնատար ինքնաթիռ է վայրէջք կատարել Պակիստանում, այն էլ՝ վառելիքի լիցքավորման նպատակով, որից հետո շարունակել է իր թռիչքը սահմանված երթուղով:

Նշյալ տեղեկությունները շրջանառվեցին Հնդկաստանի և Պակիստանի միջև տասնամյակներ շարունակվող հակամարտության սրացումից հետո, երբ ապրիլի 22-ին Հնդկաստանի Փահալգամ զբոսաշրջային քաղաքում զինյալների հարձակման հետևանքով սպանվել էր 26 մարդ։

Զոհվածների մեծ մասը զբոսաշրջիկներ էին։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել էր Պակիստանի կողմից աջակցվող Դիմադրության ճակատ (TRF) ապստամբական խմբավորումը, որը Հնդկաստանում համարվում է ահաբեկչական։ Իսլամաբադն էլ հերքում էր իր ներգրավվածությունը հարձակման մեջ։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Թուրքիայի և Պակիստանի ռազմական համագործակցության խորացման մասին բազմատեսակ տեղեկություններ են շրջանառվում, սակայն երկու երկրների պաշտոնական աղբյուրները դրանց մեծ մասը հերքում են:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930