Անթալիայում ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից. 18 ռուսաստանցի զբոսաշրջիկ է տուժել

Թուրքիայի Անթալիա նահանգում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից ու վթարի ենթարկվել։ Այս մասին հայտնում է IHA գործակալությունը։

Նշվում է, որ ավտոբուսը, որում 25 ռուսաստանցի զբոսաշրջիկ է եղել, դուրս էր եկել Անթալիայի օդանավակայանից։

«Մանավգատի շրջանում վարորդը կորցրել է կառավարումը։ Ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից և շրջվել ջերմոցների մերձակայքում», – ասվում է հաղորդագրության մեջ։

Գործակալության տվյալներով՝ վթարի հետևանքով տուժել են վարորդը և 18 ռուսաստանցիներ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930