Բաժիններ՝

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը 4-րդ ոսկե մեդալը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում:

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլի հենացատկի վարժության եզրափակչում Դավթյանը 14.700 միավորով զբաղեցրեց առաջին տեղը:

Հայ մարմնամարզիկը 4-րդ անգամ դարձավ աշխարհի գավաթի ոսկե մեդալակիր ու դարձավ աշխարհի բացարձակ գավաթակիր:Մինչ այս աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլի ոսկե մեդալակիրներ էին դարձել նաև Արթուր Ավետիսյանն ու Համլետ Մանուկյանը: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930