Բաժիններ՝

Վրաերթ՝ Արմավիրի մարզում

Երեկ՝ ապրիլի 26-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։50-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 21-ամյա Ռուբեն Գ․-ն իր վարած «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի Առատաշեն գյուղի խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 53-ամյա Կարեն Ս․-ին, գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, քաղաքացիների օգնությամբ, քաղաքացիական ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին հիվանդանոց են տեղափոխել ու հասնելով Ծաղկունք բնակավայրի վարչական տարածք, նկատել են վարորդի զանգով դեպքի վայր մեկնող շտապօգնության ավտոմեքենային ու կագնեցրել են այն և վիրավորին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, դրանից հետո վարորդը ահազանգել է 1-02։

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթի պահին ճանապարհը եղել է մութ, ընդհանրապես չկա արտաքին լուսավորություն, եղանակն էլ եղել ա անձրևային։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930