
Մերսուհիները գումարի դիմաց կատարել են նաև սեռական բնույթի ծառայություններ. Նառան և Հասմիկը խոստովանել են

Երեկ՝ ապրիլի 25-ին, Շենգավիթի ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արշակունյաց պողոտայի 51 հասցեում գործող «Մուն Սթար» մերսման սրահում մերսուհիները 10 հազարից մինչև 40 հազար դրամի դիմաց մատուցում են սեռական բնույթի ծառայություններ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները, ժամանելով նշված վայր, պոռնկությամբ զբաղվելուն նպատելու համար ոստիկանության Շենգավիթի բաժին են հրավիրում Լոռու մարզի բնակիչ 40-ամյա Իրինային, Կոտայքի մարզի բնակիչ 19-ամյա Հասմիկին և Երևանի բնակիչ 48-ամյա Նառային:
Արդեն ոստիկանությունում Նառան և Հասմիկը խոստովանում են, որ իրենք բացի մերսումից մատուցել են նաև սեռական բնույթի ծառայություններ, որի դիմաց իրենք լրացուցիչ ստացել են 5000 դրամից մինչև 20 հազար դրամ:
Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են ձևակերպել, որոնք նշված անձանց հետ ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։