Բաժիններ՝

Երիտասարդները տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր

Ապրիլի 20-ին՝ ժամը 16։15-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 12-րդ կիլոմետրին պարեկները նկատել են կայանված ավտոմեքենա, որի մեջ գտնվող երիտասարդները կասկածելի վարք են դրսևորել։ Իրավապահները մեքենայի սրահի ակնհայտ տեսանելի հատվածում նկատել են թմրանյութի նմանվող սպիտակ բյուրեղանման զանգված, ինչից հետո նրանց ձերբակալել և Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին են տեղափոխել։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Մեքենայի զննությամբ վերը նշված զանգվածը հայտնաբերվել է:

Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Երիտասարդները տեղափոխվել են Մասիսի բաժնի ձերբակալվածների պահման վայր։

Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930