Բաժիններ՝

ՀԱՄԱՍ-ը պաշտոնապես մերժել է հրադադարի վերաբերյալ Իսրայելի վերջին առաջարկը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պաշտոնապես մերժել է հրադադարի մասին Իսրայելի վերջին առաջարկը՝ հայտարարելով, որ պատրաստ է անհապաղ բանակցել այնպիսի համաձայնագրի շուրջ, որի արդյունքում ազատ կարձակվեն մնացած բոլոր պատանդները՝ պատերազմի ավարտի և պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակման դիմաց: Այս մասին հաղորդում է BBC-ն։

«Մենք չենք ընդունի մասնակի գործարքներ, որոնք ծառայում են (խմբ.՝ Իսրայելի վարչապետ Բենիամին) Նեթանյահուի քաղաքական օրակարգին», – տեսաուղերձում ասել է ՀԱՄԱՍ-ի գլխավոր բանակցող Խալիլ ալ Հայյան։

59 պատանդ դեռ մնում է ՀԱՄԱՍ-ի մոտ գերության մեջ, նրանցից 24-ը ողջ են համարվում: Իսրայելի վերջին առաջարկը ենթադրում էր 45-օրյա հրադադար՝ 10 պատանդի ազատ արձակման դիմաց:Մարտի 18-ից իսրայելական ուժերն ուժեղացրել են օդային, ցամաքային և ծովային ռմբակոծությունները Գազայի հատվածում և ընդլայնել ցամաքային գործողությունները։
։Գազայի առողջապահության նախարարության տեղեկություններով՝ առնվազն 51 065 պաղեստինցի է զոհվել 2023 թ. հոկտեմբերի 7-ից Գազայի դեմ Իսրայելի պատերազմի հետևանքով, վիրավորվել է շուրջ 116 505-ը, որոնց թվում 1691 զոհ և 4464 վիրավոր գրանցվել է մարտի 18-ին ռազմական գործողությունների սրացումից հետո:

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930