Ծնում, սնում և հենվում է աղբի վրա, ուրիշ հենվելու բան չկա ու չի մնացել. Վլադիմիր Մարտիրոսյան

Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԱԺ ամբիոնից հենց հիմա փողկապով ու բարդ բառերով խոսում է առավոտից հայտնի դարձած արցախատյաց այն կինը: Ոչ մի տարբերություն չկա, ոչ մի:

Դժբախտությունը նրանում չէ, որ կան սոցիալական, բարոյական ու արժեքային աղբ իրենց մեջ կրող մարդիկ, ինչպես այսօր տարածված տեսանյութում արցախատյացություն կրող կինը:

Դժբախտությունը նրանում է, որ երկրի իշխանությունը այդ խեղված սոցիալհոգեբանությունը կրող կնոջ կատարյալ պատկերն է, հայելին է այդ նույն սկզբունքները կրողը և այդ աղբին ծավալ տվողը, որ հենվի աղբի վրա ու աթոռ չկորցնի, որովհետև իշխանական աթոռի կորուստը ուղիղ ճանապարհ է դեպի ճաղերի հետև: Ծնում, սնում և հենվում է աղբի վրա, ուրիշ հենվելու բան չկա ու չի մնացել:

Իր օլիգոֆրենիկ ռեսուրսներով տալիս է աղբին մեծ ծավալ, դա դարձնում քարոզչական main stream, հետո ավելի ներկայացուցչական և պաշտոնատար փողկապավոր աղբատարներին կցում աղբի հիմնավորմանը և հենվում այդ «քաղաքական գարշահոտ աղբ-նարատիվի վրա»:

Հ.Գ. Քաղաքական աղբը միակ արտադրանքն է, որը սրանք ունակ են արտադրել, իսկ դրա գարշահոտից մաքրվելու իրենց բոլոր փորձերը սին են, նույնքան, որքան սին են էդ արցախատյաց կնոջից հայ քաղաքական մարդ ստանալը: Արտադրանքը թողեք արտադրողին նրանք մենթալ հարազատներ են»:

Տեսանյութեր

Լրահոս