Բաժիններ՝

Վան Դամը դիմել է ՌԴ նախագահին. նա համբույրներ է ուղարկել Ռուսաստանին և Պուտինին

Բելգիական ծագումով ամերիկացի դերասան Ժան Կլոդ Վան Դամը դիմել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և հայտարարել, որ ցանկանում է ժամանել Ռուսաստան և դառնալ խաղաղության դեսպան։

Վան Դամի ուղերձով տեսանյութն ապրիլի 16-ին իր Telegram ալիքում հրապարակել է ուկրաինացի լրագրող Դիանա Պանչենկոն։

«Բարև ձեզ, պարոն Վլադիմիր Պուտին…. Մենք ցանկանում ենք գալ Ռուսաստան: Մենք կփորձենք ամեն ինչ անել այնպես, ինչպես դուք եք ցանկանում, որպեսզի դառնանք խաղաղության դեսպաններ: Ես կցանկանայի այդ դեսպանը լինել: Ինձ համար մեծ պատիվ կլինի այդ տիտղոսն ունենալ», – հայտարարել է դերասանը:

Նա հիշեցրել է Սոչիում մարտեր առանց կանոնների Եվրոպայի բաց առաջնությունում իր և Պուտինի հանդիպման մասին։

Դերասանն ասել է, որ շուտով կլինի Ռուսաստանում, եթե Պուտինը դա ցանկանում է։«Եկեք անենք դա՝ խաղաղության դեսպան։ Մենք չենք խոսի քաղաքականության մասին. միայն խաղաղության, սպորտի և  երջանկության մասին», – ասել է դերասանը՝ համբույրներ ուղարկելով Ռուսաստանին և Պուտինին։

Տեսանյութում նաև ներկա է մի տղամարդ, որի վերաբերյալ մի շարք զանգվածային լրատվամիջոցներ նշել են, որ նա ուկրաինացի գործարար և նախկին պատգամավոր Ալեքսանդր Օնիշչենկոն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս