
Պետք է հասկանալ՝ որքանով են անկեղծ Սահմանադրության հետ կապված Ադրբեջանի մտահոգությունները. Միրզոյան
«Մենք կարծում ենք, որ դե ֆակտո ավարտված հակամարտությունը դե յուրե ավարտելու դեպքում, որի մարմնավորումը կարող է լինել խաղաղության համաձայնագրի ստորագրումը, այլևս անհրաժեշտություն չի լինի ունենալ միջազգային մի ձևաչափ, որը կոչված է զբաղվելու այդ հակամարտությամբ»,- այսօր ԱԳՆ-ում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ մեկնաբանելով Ադրբեջան իկողմից Մինսկի խումբը լուծարելու հայտարարությունները։
«Հետևաբար, Մինսկի խմբի գոյությունը, իրոք, որևէ հավելյալ արժեք չի ունենա, և հակառակը՝ կարգավորված հակամարտության պայմաններում կարող է նույնիսկ հակառակ ազդեցություն ունենալ։
Մենք կողմ ենք և բաց ենք այդ լուծարման գործընթացին։ Պարզապես կարծում ենք, որ այդ երկու փաստաթղթերը՝ խաղաղության համաձայնագիրը և ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը Մինսկի խմբի լուծարման նախաձեռնության վերաբերյալ, կարող են ստորագրվել նույն օրը»,-ասաց Միրզոյանը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի՝ ՀՀ սահմանադրական փոփոխությունների պահանջին, ապա Միրզոյանը գտնում է, որ պետք է հասկանալ՝ որքանով են անկեղծ Սահմանադրության հետ կապված Ադրբեջանի մտահոգությունները։
Մանրամասները՝ տեսանյութում։