Ձեր 7 տարիների արվածը դաջված է ձեր ճակատին` կապիտուլյանտի և ուրացողի տեսքով, իսկ ձեր վարքն ու պահվածքը հատուկ է շարքային դասալիքին. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը գրում է. «Օրուգիշեր սահմանագծին «ամրոցներ» կառուցողներն Ադրբեջանի` արդեն 3 շաբաթ, միևնույն ժամերին, գրեթե նույն ուղղություններով արձակված կրակահերթերը համարում են ադրբեջանական բանակի կարգապահության խնդիր:

Իհարկե, սա որպես տարբերակ են առաջ քաշում` չբացառելով սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին ահաբեկելու վարկածը:

Ու՞մ են պետք կամ դուք ու՞մ եք պետք ձեր ինժեներական կառույցներով ու խրոխտ դեմքերով, երբ Ադրբեջանը ճնշումների ու ահաբեկման քաղաքականության շրջանակներում նույնիսկ սահմանամերձ բնակավայրի վրա է կրակում, տան ապակի կամ մշակույթի տուն խոցում, իսկ դուք դեռ վարեփոխման կամ աշխատանքի իմիտացիա եք անում` ամենշաբաթյա կտրվածքով բանակի հրապարակային հրահանգելով «չկրակել», «չարձագանքել»:

Ձեր 7 տարիների արվածը դաջված է ձեր ճակատին` կապիտուլյանտի և ուրացողի տեսքով, իսկ ձեր վարքն ու պահվածքը հատուկ է շարքային դասալիքին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930