
#ՀԻՄԱ․ ՊԱՏԱՆԻ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ԹԱՏՐՈՆՈՒՄ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ՉԵՆ ՍՏԱՆՈՒՄ․ ԱԿՑԻԱ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՄՈՏ․ #ՈՒՂԻՂ
Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանները բողոքի ակցիա էին իրականացնում Քաղաքապետարանի մոտ՝ 3 ամիս աշխատավարձ չստանալու համար:
Արդեն քաղաքապետարանում նրանց տեղեկացրել են, որ խնդիրը թատրոնի ղեկավարության հետ է, բայց իրենց հարցը 5 օրվա մեջ կլուծվի:
Փաստորեն Քաղաքապետարանի ղեկավարությունը խնդիր ունի ղեկավարության հետ, և այդ իսկ պատճառով ՀՀ բոլոր թատրոնները աշխատավարձ ժամանակին ստանում են, իսկ ՊՀԹ դերասանները և աշխատակիցներն ընդհանուր առմամբ՝ ոչ: Դերասանների կցկտուր պարզաբանումներից հասկանալի դարձավ, որ խնդիրը Րաֆֆու «Խենթի» մեջ է: Ներկայացումը բեմադրվել է 2023թ. նոյեմբերին՝ Արցախի բռնի տեղահանությունից հետո:
Ըստ երևույթին ղեկավարությունից իշխանությունները պահանջել են ներկայացումը, խաղաղության օրակարագի տրամաբանության մեջ, հանել, խաղացանկից, սակայն մերժում են ստացել: