Բաժիններ՝

Երևանում «Nissan March»-ը բախվել է կայանված «Mercedes G500» և «Dodge» մակնիշի ավտոմեքենաներին. կա վիրшվոր

Այսօր՝ ապրիլի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:10-ի սահմաններում «Nissan March» մակնիշի ավտոմեքենան Դավիթաշեն 2-րդ թաղամասում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է կայանված «Mercedes G500» և «Dodge» մակնիշի ավտոմեքենաներին: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են «Nissan»-ի և կայանված «յաշիկի»-ի ու «Dodge»-ի վարորդների ու վիրավորի ինքնությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս