Օջալանի հետ բանակցող թուրք ընդդիմադիրները կհանդիպեն Էրդողանի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 10-ին հանդիպում կունենա «Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարության կուսակցության» (DEM) պատվիրակության հետ։ Հանդիպումը կկայանա տեղական ժամով 14:30-ին, Անկարայի նախագահականի գրասենյակում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հանդիպմանը մասնակցելու են «DEM»-ի անդամներ Սըրրը Սյուրեյա Օնդերը և Փերվին Բուլդանը, որոնք «Քուրդիստանի բանվորական կուսակցության» հիմնադիր-առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ բանակցությունների համար ձևավորված «Իմրալըի պատվիրակության» անդամներ են։

Ապրիլի 9-ին էլ Էրդողանը, անդրադառնալով հանդիպման հնարավորությունը, անձամբ ևս նշել էր, որ հաջորդ օրն այն կայանալու է:

Հիշեցնենք, որ Օջալանի հետ բանակցությունների արդյունքում PKK-ի զենքերը վայր դնելու վերաբերյալ հայտարարություն եղավ անձամբ հենց իր՝ հիմնադիր-ղեկավարի կողմից: Նման հայտարարությունից հետո DEM կուսակցությունը հայտնեց, որ շարունակելու է երկրի իշխանությունների հետ աշխատանքներ իրականացնելու եզրեր գտնել տեղի ունեցողին համապատասխան կերպով արձագանքելու և այդ ուղղությամբ աշխատանքներ տանելու համար:

Տեսանյութեր

Լրահոս