Բաժիններ՝

«Մակարով» և թմբուկավոր ատրճանակներ են հայտնաբերվել

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ընդհանուր բնույթի հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները ապրիլի 5-ի կեսօրին մայրաքաղաքի Մարգարյան փողոցում ձերբակալել և վարչություն են տեղափոխել 35-ամյա մի տղամարդու։

Ապօրինի զենք-զինամթերք և թմրանյութ պահելու կասկածանքը հիմնավորվել է նրա խուզարկությամբ։ Հայտնաբերվել են 6 փամփուշտով լիցքավորված թմբուկավոր մարտական ատրճանակ, ծալովի դանակ, նաև մարիխուանայի նմանվող զանգված:

Ապօրինի պահվող հրազեն հայտնաբերել են նաև Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները։

Ապրիլի 6-ի լուսաբացին նրանք մայրաքաղաքի Շիրակի փողոցում ձերբակալել և բաժին են տեղափոխել 28-ամյա մի երիտասարդի։

Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ:

Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերն ու ձերբակալվածները ներկայացվել են նախաքննական մարմին։
Հանգամանքերը պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս