Բաժիններ՝

Փարիզի իշխանությունները Ստամբուլի քաղաքապետին շնորհել են պատվավոր քաղաքացու կոչում

Փարիզի իշխանությունները պատվավոր քաղաքացու կոչում են շնորհել Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին, ով ձերբակալվել էր Թուրքիայում և պաշտոնանկ արվել դատավարությունից հետո։ Այդ մասին տեղեկացնում է «Figaro պարբերականը։

Համապատասխան որոշումը միաձայն ընդունվել է Ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքային խորհրդի նիստում։ Քաղաքապետ Անն Իդալգոյի խոսքերով՝ Իմամօղլուին անարդարացիորեն արգելված է ներկայացնել իր կուսակցությունը և խոսել միլիոնավոր թուրքերի անունից, ուստի նա պետք է կարողանա ակնկալել Փարիզի լիակատար աջակցությունը։

«Պատվավոր քաղաքացու կոչում ստանալը Իմամօղլուին դիմադրելու ուժ կտա և թուրքական իշխանություններին կստիպի լսել ժողովրդավարական բանականության ձայնը»,- ասել է Իդալգոն։

Մարտի 23-ին Թուրքիայում դատարանը որոշում է կայացրել ձերբակալել Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին, ով կասկածվում է կոռուպցիայի մեջ։ Սակայն ահաբեկչության երկրորդ գործի հետաքննության համատեքստում կալանավորման միջնորդությունը մերժվել է։ Իմամօղլուի հետ ձերբակալվել են քաղաքապետարանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։ Ընդհանուր առմամբ՝ դատական ​​գործում ներգրավված է ավելի քան 90 մարդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930