Բաժիններ՝

Իսրայելի հարձակումների հետևանքով պաղեստինցի լրագրողներ են զոհվել և վիրավորվել

Իսրայելը ռմբակոծել է Գազայի հատվածում գտնվող Խան Յունիսի լրագրողների վրանը, ինչի հետևանքով զոհվել է առնվազն երկու լրագրող, ևս ինը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է Al Jazeera-ն:

Պաղեստինի լրագրողների միությունը կոչ է արել Միջազգային քրեական դատարանին արագ որոշում կայացնել Իսրայելի դեմ՝ պաշտպանելու լրագրողների իրավունքները՝ մատնանշելով, որ զոհված լրագրողների թիվը պատերազմի մեկնարկից ի վեր հասել է  210-ի։

Գազայի հատվածի հիվանդանոցներում վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 57 զոհ և 137 վիրավոր։Իսրայելական ուժերը Գազայի հատվածի Դեյր ալ-Բալահ քաղաքի հինգ թաղամասերի բնակիչներին կոչ են արել հեռանալ բնակավայրերից:

«Ալ-Քասամ» բրիգադի անդամները, ի պատասխան խաղաղ բնակիչների դեմ ուղղված իսրայելական հարվածների, հրթիռներով թիրախավորել են Իսրայելի Աշկելոն  քաղաքը, ինչի հետևանքով իսրայելցիներ են վիրավորվել, որոնց թիվը չի հստակեցվում:

Մարտի 18-ից Իսրայելը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում։ Այս ընթացքում անկլավում առնվազն 1391 պաղեստինցի է զոհվել, վիրավորվել՝ 3434-ը:

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 2023 թ. հոկտեմբերի 7-ից ի վեր առնվազն 50 752 պաղեստինցի է զոհվել Գազայի դեմ Իսրայելի պատերազմի հետևանքով, վիրավորվել է շուրջ 115 475 -ը:

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով Իսրայելում զոհվել էր 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930