Թեհրանը երբեք միջուկային զենք չի ստեղծի. Իրանի ԱԳՆ

Իրանը միջուկային զենք չի մշակի, քանի որ դա արգելված է երկրի ղեկավարության կողմից։ Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային այսպես է մեկնաբանել խորհրդարանի պատգամավոր Մոհամմադ Քասիմ Օսմանիի՝ ատոմային ռումբ ստեղծելու առաջարկն Արևմուտքի հետ բանակցություններում «իրավահավասարություն» ապահովելու համար։

Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:«Իրանը երբեք և ոչ մի պայմանով չի բռնի միջուկային զենք ստեղծելու ճանապարհը: Սա մեր ռազմավարության անբաժանելի մասն է՝ հիմնված Գերագույն առաջնորդի ֆեթվայի (խմբ.՝ կրոնական պատգամ) վրա», – ասել է Բաղային ամենշաբաթյա ճեպազրույցում:

Իրանի Իսլամական Հանրապետությունում միջուկային զենքի մշակումը պաշտոնապես արգելված է Այաթոլլա Ալի Խամենեիի 2003 թվականի հրամանագրով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930