Բաժիններ՝

Մոսկվայում տեղի կունենան խորհրդակցություններ Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ներկայացուցիչների միջև

Իրանի Իսլամական Հանրապետության եռակողմ խորհրդակցությունները միջուկային ծրագրի շուրջ տեղի կունենան ապրիլի 7-ին կամ 8-ին Մոսկվայում։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Այսօր կամ վաղը Մոսկվայում տեղի կունենա հերթական  եռակողմ հանդիպումը, որտեղ Չինաստանը, Ռուսաստանը և Իրանը կքննարկեն տարբեր ասպեկտներ՝ կապված միջուկային հիմնախնդրի, Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի և (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի) թիվ 2231 բանաձևի հետ» ,- ասել է դիվանագետը շաբաթական ճեպազրույցում:

2231 բանաձևով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն իր աջակցությունն էր հայտնում ԳՀՀԾ-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930