Բաժիններ՝

Պարսից ծոցի երկրները հրաժարվում են Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումների հարթակ լինել

Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Կատարը և Քուվեյթը թույլ չեն տա, որ իրենց տարածքներն, այդ թվում՝ օդային, օգտագործվեն ԱՄՆ ռազմական ինքնաթիռների կողմից Իրանի վրա հարձակվելու համար։ Այս մասին հայտնել է իրանական Mehr լրատվական գործակալությունը։Պարսից ծոցի երկրները նման հայտարարությամբ հանդես են եկել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ռմբակոծել Իրանը:

Իր հերթին Middle East Eye-ը գրում է, որ Պարսից ծոցի երկրների այս դիրքորոշումը համարվում է հարված Թրամփի վարչակազմի ծրագրերին, որոնց նպատակն էր Եմենում հութիների վրա զանգվածային հարձակումների օրինակով Իրանին բերել բանակցությունների սեղանի շուրջ իր միջուկային ծրագրի վերաբերյալ։

«Եթե ​​Իրանը հասկանա, որ ԱՄՆ-ի՝ նավթով հարուստ արաբ դաշնակիցները չեն համաձայնում հարվածներ հասցնել, դա կարող է ամրապնդել նրանց բանակցային դիրքերը», – Middle East Eye-ի հետ զրույցում հայտնել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների մեկը, որի անունը չի նշվում:

Ավելի վաղ ԱՄՆ-ն B-2 ռազմավարական ռմբակոծիչներ էր տեղակայել Հնդկական օվկիանոսում գտնվող Դիեգո Գարսիա կղզում գտնվող ռազմաբազայում, որը նախկինում օգտագործվել էր Իրաքի վրա հարձակումների համար:

Արբանյակային վերջին լուսանկարները ցույց են տալիս, որ բազայում տեղակայված են առնվազն երեքից հինգ B-2 ռմբակոծիչներ:

Ըստ իրանական Khabarfoori պարբերականի՝ ԱՄՆ-ի կողմից Դիեգո Գարսիայի ռազմաբազայի օգտագործումը թույլ կտա թիրախավորել Իրանն առանց արաբական երկրների օդային տարածքով անցնելու՝ միևնույն ժամանակ թույլ տալով այդ երկրներին զերծ մնալ ուղղակի հակամարտությունից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930