Ինչպե՞ս է Փաշինյանը վարորդական վկայական ստացել

Հայաստանում բոլոր ոլորտներում կա կադրային ճգնաժամ, կառավարության նիստում այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը պատմեց, որ երեկ «Իրական Հայաստան»-ի շրջանակներում հանդիպել է քաղաքացիների հետ ու մի միտք է ծագել, որը, նրա խոսքով, կարող է սադրիչ թվալ։

«Ես հարց տվեցի, ասացի՝ մենք կարո՞ղ ենք ասել, որ Հայաստանում ավտոմեքենա վարող անձանց 70 տոկոսն իրականում չունի մեր ստանդարտներին համապատասխանող այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են ավտոմեքենա վարելու համարաա։ Բոլորը միանգամից ռեակցիա տվեցին ու ասացին՝ 95 տոկոսը։ Ասացի՝ դահլիճում մարդ կա՞, որ չարչարվելով քննություն է հանձնել ու վարորդական իրավունք է ստացել։ Կանայք կային, վերջերս են սկսել պրոցեսի մեջ մտնել ու լավ ծանոթ չունեն, ասացին, որ կտրվել են, չարչարվում են»,- պատմեց նա։

Վարչապետը նշեց, թե երբ վարորդական իրավունք է ստացել, այն ժամանակ հայտնի լրագրող էր, ծնկաչոք աղաչեր էլ՝ չէին թողնի քննություն տար։

«300 մետրի վրա բերին տվին, ասին՝ «գնա ստեղից, հնարավորինս շուտ ստեղից գնա, գործ չունես մեր հետ»,- հայտարարեց նա։

Ըստ Փաշինյանի՝ ամեն տեղ ու ամենուր է այս վիճակը, ներառյալ՝ կառավարման համակարգում։

«Եթե կարելի է վարորդ լինել՝ չիմանալով մեքենա քշել, ինչո՞ւ չի կարելի լինել կառավարիչ՝ չիմանալով կառավարել, ինչո՞ւ»,- ասաց նա՝ ընդգծելով՝ կառավարությունը սխալ կադրային քաղաքականություն է վարում, որովհետև երկրում մարդկային ռեսուրսի ճգնաժամ է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930