Գործող իշխանությունն այլևս չի վերահսկում իր քաղաքական ճակատագիրը. Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը գրում է. «Անկախ նրանից, թե Գյումրիում այս ամենն ինչով կավարտվի, միևնույն է՝ համապետական որևէ ընտրությունում իշխանության հաղթելու շանսերն օրեցօր զրոյանում են։

Այս իրողությունն ամենից լավ հասկանում է հենց Նիկոլը։ Նա գիտակցում է իրավիճակի անհույսությունը, և հենց այդ պատճառով էլ գտնվում է քառօրյա լեթարգիայի մեջ։ Նա լուռ է. տեղի ունեցածի վերաբերյալ՝ ոչ մի արձագանք։

Միևնույն ժամանակ, նեոթուրանականները փորձում են տարածել այն թեզը, թե «սա ժողբաստիոնի հաղթանակն է և ինչ-որ առումով՝ ժողովրդավարության հաղթանակ», սակայն սա ընդամենը իրականությունը շղարշելու փորձ է։

Գործող իշխանությունն այլևս չի վերահսկում իր քաղաքական ճակատագիրը։ Այն կառչում է քարոզչական հնարքներից, սակայն հասարակության տրամադրություններն այլևս չեն փոխվի»։

Տեսանյութեր

Լրահոս