
ՔՊ-ն ընտրողներին ճնշելու նոր եղանակ է մտածել

Այն, որ ողջ քարոզարշավի ընթացքում, ներառյալ` ամփոփիչ հանրահավաքին, ՔՊ-ն տոտալ չարաշահում էր վարչական ռեսուրսը, որևէ մեկի համար կասկած չի հարուցում։ Դրա մասին փաստող բազմաթիվ տեսանյութեր կան։
Քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող բոլոր հիմնարկները աշխատել են ՔՊ-ի համար։
Հիմա էլ նույն այդ աշխատակիցներին ոչ միայն հրահանգել են լուսանակարել` ինչպես են Սարիկ Մինասյանի անունը պարունակող քվեաթերթիկը դնում համապատասխան ծրարի մեջ, ու ցավոք, շատերն այդ «կուտը կերել» են, այլև անցել են առավել գործուն միջոցների։
Մասնավորապես արդեն ահազանգեր ենք ստանում, որ այն ընտրողներից, ումից ՔՊ-ն այս կամ այն եղանակով իրենց ընտրելու հավաստում են կորզել, պահանջել են իրենց հետո դուրս բերել մնացած քվեաթերթիկները, որպեսզի համոզվեն, որ հաստատ Սարիկին են ընտրել։
Մարդիկ տարակուսած են, չգիտեն՝ ինչ անել, քանի որ շատ լավ պատկերացում են՝ ինչ կարող է լինել հետո։