Եթե չես գաղտնազերծելու, կարող ես շարունակել էդ մի դերասանի թամաշան, հայհոյել, գլուխդ ԱԺ-ի ամբիոնին խփել ու միկրոֆոնը կծել. Արման Գրիգորյան

Քաղաքագիտության դոկտոր, ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Մարդկանց մի որոշակի տեսակ բանավեճ ասելով հասկանում է տեսախցիկների առաջ տեղի ունեցող թամաշա, որտեղ սովորաբար հաղթում է ամենաճղճղան, ամենավատ դաստիարակություն ստացած, փեշը գլուխը գցելուց երբեք չամաչող դեմագոգը։ Էդ տեսակ բանավեճերում դեմագոգներն առավելություն ունեն մտածող մարդկանց նկատմամբ, որովհետև անդադար բռնաբարելու են տրամաբանության կանոններն ու հաճոյանալու են որոշակի զանգվածի վոյերսիտական բնազդներին, իսկ մտածող մարդիկ անընդհատ ստպված են լինելու ամեն ինչ այբուբենից սկսել, որ լսարանին պաշտպանեն մանիպուլացվելուց։ Դա նրանց դնելու է անդադար պաշտպանվողի ու դասախոսություն կարդացողի վիճակում, որը որևէ բանավեճում շահեկան վիճակ չի։ Ճղճղան դեմագոգը նաև փորձելու է ընդդիմախոսին ափերից հանել` վիրավորելով ընդդիմախոսի արժանապատվությունն ու նրան դնելու է երկընտրանքի առաջ. կամ պիտի շարունակես հետևել քաղաքակիրթ վարքագծի կանոններին, ինչը պարունակում է թույլի ու վախեցածի տպավորություն թողնելու վտանգ, կամ պիտի պարտքը նույն վալյուտայով վերադարձնես, ինչի պարագայում բանավեճը դառնում է լիակատար թամաշա ու գզվռտոց և բոլորը մոռանում են, թե քննարկաման նյութն ինչ էր։ Դեմագոգին էլ հենց դա է պետք։

Սրա մասին անցյալում եմ ել գրել , բայց Էսափողկապսկուտեմ Փաշինյանի էն օրվա պոռթկումից հետո կարիք կա հերթական անգամ նույնը կրկնելու. բոլորովին պարտադիր չի, որ բանավեճը բանավոր լինի։ Պարոն վարչապետ, չնայած քո կրթության հայտնի բացերին ու մտավոր կարողություններիդ անզեն աչքով տեսանելի սահմանափակություններին, գրել կարծեմ գիտես։ Քո մեղադրանքին, որ Արցախն արդեն հանձնված էր մինչև քո իշխանության գալը հազար անգամ պատասխանել են և՛ նախկին նախագահները, և՛ շատ ուրիշներ, այդ թվում ես։ Պատասխանել են փաստերով ու փաստարկված։ Հիմա, նստում ես համակարգչի առաջ, առանց հայհոյելու, առանց սպառնալու, առանց նյութի հետ կապ չունեցող մեղադրանքների, մի հատ սիրուն, փաստարկված ու փաստերով հիմնավորված տեքստ ես գրում պատասխանելով քո քննադատներին։ Դա հատկապես արժեքավոր կլինի մեր անկիրթ հասարակությանը կրթելու կնոջդ նախաձեռնած արշավի շրջանակներում։ Քո հետ բանավեճից ոչ ոք չի խուսափել ու չի խուսափում։ Բայց քո ուզածը բանավեճ չի, թամաշա է։ Իրական բանավեճից դու ես խուսափում քննադատներիդ փաստարկներին ԱԺ-ի ամբիոնից սպառնալիքներով ու հոխորտանքներով պատասխանելով։

Հա, չմոռանամ։ Քո կողմից գրված հնարավոր ամենալավ տեքստը նույնպես անարժեք է լինելու, եթե դրանից առաջ չգաղտնազերծես բոլոր բանակցային պլանները։ Եթե չես գաղտնազերծելու, կարող ես շարունակել էդ մի դերասանի թամաշան, կարող ես շարունակել գոռգոռալ, հայհոյել, գլուխդ ԱԺ-ի ամբիոնին խփել ու միկրոֆոնը կծել։ Բայց ինչ այլանդակություն էլ անես, ինչ փողոցային լպիրշություն էլ քեզ թույլ տաս, ոչ մի նորմալ մարդու չես համոզելու։ Նման վարքագիծը համոզելու է միայն քո աղանդի աննորմալներին, բայց նրանց համոզելու կարիք բացարձակապես չունես։ Նրանք առանց դրա էլ պինդ կանգնած են կողքիդ։ Եթե իսկապես ուզում ես էդ շրջանակից դուրս որևէ մեկին ինչ-որ բան ապացուցել, փաստաթղթերը գաղտնազերծելուն այլընտրանք դու պարզապես չունես։

Կրթվիր, որ մենք էլ կրթվենք»։

Տեսանյութեր

Լրահոս