
Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոց խաչմերուկից մինչև տեղային լայնացում մեքենաների կանգառն արգելվել է

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. մարտի 27-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն է կատարվել Բաղրամյան պողոտայում: Այս մասին հիշեցնող հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը:
«Մասնավորապես՝ Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոց խաչմերուկից մինչև տեղային լայնացում արգելվել է մեքենաների կանգառը:Միաժամանակ նշված ճանապարհահատվածում տեղադրվել են համապատասխան ճանապարհային նշաններ»,- նշված է հաղորդագրության մեջ: