
Երևանի ու Բաքվի միջև չկա ըմբռնում՝ երբ ու որտեղ պետք է ստորագրվի համաձայնագիր․ Միրզոյան
Պաշտոնական Երևանը Բաքվին առաջարկել է սկսել խորհրդակցություններ՝ որոշելու խաղաղության համաձայնագրի ստորագրման տեղը, ժամը և մյուս մանրամասները, լրագրողներին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Այս պահին նույն պատրաստակամությունը պաշտոնական Բաքվից չենք լսել։ Խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցմանը զուգահեռ և դրանից հետո արդեն նորից Ադրբեջանը որոշակի այլ նախապայմաններ է տեսնում։
Պետք է շարունակենք աշխատել, բանակցել և գտնել փոխադարձ ընդունելի լուծումներ, արժանապատիվ և երկարատև խաղաղություն ապահովող լուծումներ։
Այս պահին չկա ընբռնում, թե որտեղ և երբ պետք է ստորագրվի համաձայնագիրը։ Մենք պատրաստ ենք հնարավորինս արագ ներգրավվել այդ գործընթացին և դնել մեր ստորագրությունը»,-ասաց Արարատ Միրզոյանը։