Լույս իջնի շիրիմիդ, սիրելի Վարչապետ. Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջում տարածվել է այս լուսանկարը՝ կից գրառմամբ. «18 տարի առաջ այս օրը մեզանից հեռացավ Անդրանիկ Մարգարյանը:

Կորուստը բացի քաղաքականից, նախ անձնական էր և մարդկային:

Յուրաքանչյուրիս կյանքում կան մարդիկ, որոնք ճակատագրական են դառնում մեզ համար, որոնք իրենց գործունեությամբ, ուշադրությամբ, փիլիսոփայությամբ և վերաբերմունքով փոխում են մեր երկրային տարիների ընթացքն ու ուղղությունը:

Իմ կյանքում հենց այդպիսի մարդկանցից էր Անդրանիկ Մարգարյանը:

Լույս իջնի շիրիմիդ, սիրելի Վարչապետ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31