
Ալիևը, հնարավոր է, չի քնում. սահմանին 200.000-անոց պարսկական բանակն է. Վարդան Խաչատրյան
«Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի միջազգային ինստիտուտի առանցքային խաղաքարտը Թալեաթի թոռան տրամադրած պապի օրագիրն է, որում նկարագրված են 900.000 հայերի սպանությունները։ Բոլոր նրանք, ովքեր մոռանում են իրենց անցյալը, ապագա չեն ունենում։ Հիմա սրանք ուրանում են Հայոց ցեղասպանության փաստը»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց փիլիսոփա, կրոնագետ, Ազգային ժողովի (ԱԺ) նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ Մեր հասարակության մեջ պատերազմից վախն էն աստիճանի են բարձրացրել, որ ինքը վախենում է՝ բանականությունը շուտով կլքի մարդկանց։
«Ինչո՞ւ են վախենում։ Չկա Պակիստանը, Կատարը, Իսրայելը զբաղված է իր հարցերով… Սրա՛նք են Թուրքիայի հետ օգնել Ադրբեջանին 44-օրյա պատերազմի ժամանակ։ Կա Իրանի 200.000-անոց բանակը, որն ամեն օր բաղձալի նպատակ է համարում վնասազերծել Իրանի հյուսիսը։ Դա Իրանի համար լինել-չլինելու հարց է։ Ալիևը, հնարավոր է, չի քնում. սահմանին 200.000-անոց պարսկական բանակն է:
Այս դեպքում ինչպիսի՞ն կլինի Ալիևի ապագան, հայտնի չէ։ Հիմա Իսրայելն Ալիևին ասում է՝ քո տարածքից պիտի խփենք Իրանին, բա հո հենց նենց չե՞նք քեզ լավություն արել։ Ամերիկան ասում է՝ խփելու ենք։ Եթե Իսրայելին հարված հասցրեց Իրանը, Իսրայելը պայթելու է։ Այս իրավիճակում Ալիևը կարո՞ղ է ուժի դիրքերից խոսել։ Դա բուֆոնադա է։ Եթե չկա այն ամենը, ինչի վրա հիմնված է եղել Ադրբեջանի հարաբերական հաղթանակը 2020թ․ պատերազմում, դու ո՞նց կարող ես հոխորտալ նախկինի պես։ Եթե այս իրավիճակում Հայաստանում լիներ ադեկվատ իշխանություն, այլ կերպ պիտի վարեր իր արտաքին քաղաքականությունը, ոչ թե նույն զիջողական, պարտվողական ընթացքն առաջ մղեր»,- ասաց Վարդան Խաչատրյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: