Գյումրիի ԲԿ-ների տնօրենների տեղակալներն ու ավագ բուժքույրերն անհատապես «բացատրական աշխատանքներ» պիտի տանեն անձնակազմերի հետ՝ Սարիկ Մինասյանին ընտրելու համար

Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններին ընդառաջ «Քաղաքացիական պայմանագիրը» (ՔՊ) մոբիլիզացրել է ողջ վարչական ռեսուրսը:

168.am-ն ահազանգեր է ստանում Գյումրիից այն մասին, որ Գյումրի քաղաքի բժշկական հաստատություններին հրահանգված է տնօրենների տեղակալների և ավագ բուժքույրերի մակարդակով անհատապես «բացատրական աշխատանքներ» տանել անձնակազմերի հետ, որպեսզի ընտրեն ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանին: Իսկ ահա տնօրենները պետք է ցուցակագրեն «բացատրական աշխատանքներն անցած» առողջապահական ոլորտի ընտրողներին և ներկայացնեն Սարիկ Մինասյանի նախընտրական շտաբ:

Հիշեցնենք, որ ենթադրյալ նմանատիպ գործունեության համար մեղադրանք առաջադրվեց «Իզմիրլյան ԲԿ» տնօրեն, անվանի բժիշկ Արմեն Չարչյանին:

Անշուշտ, օգտակար կլինի, որ Գյումրիի բժշկական կենտրոնների ղեկավար անձնակազմերը գիտակցեն, որ իրենք որևէ կերպ ապահովագրված չեն նման հեռանկարից:

Կարդացեք նաև

Մենք պատրաստակամ ենք հրապարակայնացնել Գյումրիի բուժհաստատություններում ճնշումների, ուղղորդումների և «բացատրական աշխատանքների» մասին այն բոլոր ահազանգերը, որոնք կստանանք բշկական կոլեկտիվներից ու անհատներից:

Տեսանյութեր

Լրահոս