
Երևանում կասկածյալ կնոջ կրծկալի միջից հայտնաբերվել է խոշոր չափի «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց

Մարտի 6-ին ապօրինի թմրանյութ ձեռք բերելու պահելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և ոստիկանության Արաբկիրի բաժին է տեղափոխվել Երևանի բնակիչ 33-ամյա Արմենուհի Հ.-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս եղել է «Honda» մակնիշի ավտոմեքենայով։ Արդեն տեղում կասկածյալը ենթարկվել է անձնական խուզարկության և կրծքկալի միջից հայտնաբերվել է փաթեթ՝ կպչուն ժապավենով փաթեթավորված սպիտակ բյուրեղանման զանգված, որը նման է «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի։