Բաժիններ՝

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է Ուկրաինային օգնությունն ավելացնելու մասին

ՆԱՏՕ-ի երկրները պատրաստում են Ուկրաինային օգնության նոր փաթեթ, ներառյալ «միլիարդավոր եվրո» և ներդրումներ Կիևի անվտանգության երաշխիքների համար: Այս մասին դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ փետրվարի 27-ի երեկոյան կայացած հեռախոսազրույցից հետո։

«ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն ավելի են ուժեղանում։ ՆԱՏՕ-ի գործընկերներն արագ առաջ են շարժվում պաշտպանության ոլորտում ավելի մեծ ներդրումների առումով…. Ուկրաինայի հարցով դաշնակիցները նախապատրաստում են ևս միլիարդավոր եվրոյի օգնություն + ներդրումներ անվտանգության երաշխիքներում», – գրել է նա X սոցիալական հարթակում։ Ռյուտեն զրույցը որակել է որպես «հրաշալի»՝ չհստակեցնելով, թե ՆԱՏՕ-ի որ երկրներն են պատրաստ ֆինանսավորում հատկացնել:

Փետրվարի 26-ին Թրամփը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցվել են զենքի և զինամթերքի մատակարարումներն Ուկրաինային։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ ավելի վաղ փոխանցված ռեսուրսները Կիևին պետք է հնարավորություն տան շարունակելու ռազմական գործողությունները, քանի դեռ Մոսկվան և Վաշինգտոնը համաձայնության չեն եկել ռուս-ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ։

Դրա հետ մեկտեղ Թրամփը հնարավոր է համարել Կիևին  ռազմական աջակցության վերականգնումը, եթե պատերազմը դադարեցնելուն ուղղված դիվանագիտական ​​ջանքերը ձախողվեն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս