Բաժիններ՝

ԲՏԱ-ն շուրջ 85.000 դոլար է հատկացրել ԱՄԷ-ում ցուցահանդեսի տաղավարի կառուցապատման համար

Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում՝ IDEX 2025 միջազգային պաշտպանական համաժողովի շրջանակում կազմակերպված ցուցահանդեսին հայկական տաղավարի կառուցապատման աշխատանքները բյուջեին արժեցել են 34 միլիոն 250.000 դրամ՝ շուրջ 85.000 դոլար։

Ինչպես տեղեկանում ենք պետգնումների միասնական հարթակից, մեկ անձ գնման ընթացակարգով կնքված պայմանագրի մատակարարը Mind Spirit Designs & Works LLC-ն է։

Վերջինս, ի դեպ, 2023 թվականի հունվարից մեկ անձ և «գնում չհանդիսացող ծախս» ընթացակարգերով նմանատիպ այլ ծառայություններ ևս մատուցել է նախարարությանը։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 3-րդ անգամ անընդմեջ մասնակցում է այս միջոցառումներին։

Կարդացեք նաև

ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտի 11 ընկերություններ «Հայաստան» անունը կրող տաղավարում փետրվարի 17-21-ը ներկայացրել են բարձր, տեղեկատվական, պաշտպանական և ռազմական նշանակության տեխնոլոգիաների, ինժեներական լուծումների ուղղությամբ Հայաստանի վերջին ձեռքբերումներն ու ներուժը՝ նպատակադրելով միջազգայնացնել հայկական պաշտպանական արտադրանքը։

 

Տեսանյութեր

Լրահոս