Խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու հոդվածներից մեկը վերաբերում է սահմանի երկայնքով երրորդ երկրների ուժերի տեղակայմանը, մյուսը՝ միջազգային ատյաններում իրավական և այլ վեճերին. Փաշինյան

Խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու հոդվածներից մեկը վերաբերում է սահմանի երկայնքով երրորդ երկրների ուժերի տեղակայմանը, մյուսը՝ միջազգային ատյաններում իրավական և այլ վեճերին։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է Փաշինյանը։

«Խաղաղության պայմանագրում Սահմանադրության փոփոխության և միջանցքի վերաբերյալ հարցերին անդրադարձ չկա: Էն ժամանակ, որ ասում էի պետք է լուծում լինի, որը ընդունելի լինի Ադրբեջանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար, ես տեսական թեզ էի առաջ քաշում, որը գործնականացման կարիք ուներ և դրա գործնական բանաձևը չգտնվեց: Էս դեպքում ինչն է տաբերությունը, որ դրա գործնական բանաձևը գտնվել է: Չհամաձայնեցված երկու հոդվածներից մեկը վերաբերում է սահմանի երկայնքով երրորդ երկրների ուժերի տեղակայմանը և մյուսը՝ միջազգային ատյաններում իրավական և այլ դիվանագիտական վեճերին, բանավեճերին »,-ասել է նա։

Խոսելով հնարավոր էսկալացիայի կամ պատերազմի մասին, նա ասել է․ «Իմ գնահատականն այն է, որ տարածաշրջանում պատերազմի, էսկալացիայի պատճառ ու նախադրյալ գոյություն չունի։ Տարածաշրջանային բոլոր հարցերը, որոնք գոյություն ունենք, ունեն լուծման առաջարկներ։ Այդ լուծումների մի մասը հրապարակային է արվել, մյուս մասը՝ դիվանագիտական, աշխատանքային մակարդակով։ Միանշանակ է, տարածաշրջանում էսկալացիայի ոչ մի հիմք չկա»։

Տեսանյութեր

Լրահոս