Բաժիններ՝

Երևանում բախվել են «BMW»-ն, «Chevrolet Volt»-ը, «Mercedes»-ն ու «Opel»-ը. կան վիրшվորներ

Այսօր՝ փետրվարի 26-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում Էրեբունի փողոցում բախվել են «BMW», «Chevrolet Volt», «Mercedes» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են հիվանդանոցներ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Mercedes»-ի և «BMW»-ի գազաբալոնն ու տեղում իրականացրել հերթապահություն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ «Mercedes»-ն ու «Opel»-ը եղել են ճանապարհի թույլատրելի հատվածում կայանցած, երբ «BMW»-ն բախվել է «Chevrolet»-ին, ապա «Mercedes»-ին, հետո երկաթե սյանը:

«BMW»-ի վարորդը, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, վթարից հետք լքել է դեպքի վայրը:

Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկությունը:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվոմ է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս