
Երևանում 16-ամյա տղային ձնագնդիկով հարվածելու պատճառով դանակահարած տղամարդը ձերբակալվել է

Երևանում անչափահասին դանակահարած տղամարդը ձերբակալվել: Այս մասին հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։
ArmLur.am-ն ավելի գրել էր, որ առատ ձյան ժամանակ բակում ձնագնդիկ են խաղացել, ու անչափահասներից մեկը՝ Ս. Ն․-ն պատահաբար ձնագնդիկով հարվածել է Հ. Ս․-ին, ինչից հետո վեճ է սկսվել, և Հ. Ս․-ն դանակով հարվածել է Ս. Ա․-ին։
ՆԳՆ-ն տեղեկացնում է, որ փետրվարի 20-ի` ժամը 23.07–ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը հաղորդում է ստացել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից, որ դանակով հարվածելու հետևանքով «ձախ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել 16-ամյա մի քաղաքացի։
«Պարզվել է, որ Տիգրան Մեծի պողոտայի շենքերից մեկի բակում վիճաբանություն է տեղի ունեցել, որի արդյունքում 16-ամյա երիտասարդին դանակահարել է 49-ամյա հարևանը։ Նա ձերբակալվել և տեղափոխվել է համայնքային ոստիկանության Մարաշի բաժին»,- ասված է հաղորդագրությունում։
Միջոցառումներ են ձեռնարկվել հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։