Ռուսական արտադրողներին եվրոպական լաթերի և հողաթափերի հետ չեն փոխի. Զախարովա

Եթե եվրոպական ապրանքանիշերը որոշեն վերադառնալ, ապա Ռուսաստանի իշխանությունները եվրոպական լաթերը չեն փոխի տեղական արտադրողների հետ։ Ավելին, ՌԴ-ն կստիպի իրեն հարգել Արևմուտքում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Վստահ եմ, որ հայրենական ընկերությունները կստանան երաշխիքներ, որ իրենց չեն փոխարինի ֆրանսիական լաթերի և իտալական հողաթափերի հետ։ Մեր արտադրողները պետք է իմանան, որ հատուկ ռազմագործողությանն իրենց ներդրումը չի մոռացվի», – գրել է դիվանագետը Telegram ալիքում՝ մեկնաբանելով ռուսական շուկա եվրոպական ապրանքանիշերի հնարավոր վերադարձի մասին լուրերը։

Նրա խոսքով՝ արևմտյան ընկերությունները հեռացել են ոչ թե անմրցունակության պատճառով, կամ որ Ռուսաստանում չեն վաստակել։ Նրանք լքել են ՌԴ-ն իրենց իշխանությունների, ԵՄ պետությունների և Բրյուսելի վարչարարների ցուցումով։ Այս առումով նրանց պետք է ընկալել ոչ թե որպես տնտեսական խաղացողներ, այլ գործիքներ, որոնք օգտագործվում են Ռուսաստանի դեմ հիբրիդային պատերազմում։
«Եթե նրանք չեն պահպանում իրավունքի նորմերը և խիղճ չունեն, ապա մենք պետք է ստիպենք իրենց՝ հարգել մեզ», – հավելել է Զախարովան՝ նշելով, որ այդ հարցով պետք է զբաղվեն իշխանության բոլոր ճյուղերի արհեստավարժ մասնագետները:

Նա նաև ընդգծել է, որ արևմտյան ապրանքանիշերը չպետք է զարմանան, եթե իրենց շահույթը տուժի այնպիսի հրապարակային հայտարարությունների պատճառով, ինչպիսիք են քաղաքական գործիչների, այդ թվում՝ Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի կողմից Ռուսաստանը Երրորդ ռեյխի հետ համեմատելը:

«Կարելի է ապրել առանց այնպիսի ապրանքանիշերի, ինչպիսին Hugo Boss-ն է, որը համազգեստներ էր կարում նացիստների համար, առանց Կոկո Շանելի կամ Քրիստիան Դիորի, որը զգեստներ էր կարում նացիստական գեներալների կանանց համար։ Բայց առանց պատմական հիշողության և ուժեղ տնտեսության ապրել չի կարելի», – եզրափակել է Զախարովան։

Տեսանյութեր

Լրահոս