Թուրքիան մտադիր է Ուկրաինայի հետ առևտրի ծավալները հասցնել 10 մլրդ դոլարի

«Թուրքիայի պալատների և բորսաների միության» (TOBB) շենքում տեղի է ունեցել Թուրքիա-Ուկրաինա կլոր սեղան-քննարկում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Կլոր սեղան-քննարկմանը մասնակցել են Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը, Ուկրաինայի փոխվարչապետ և տնտեսության նախարար Յուլա Սվիրիդենկոն ու «TOBB»-ի նախագ Ռիֆաթ Հիսարջըքլըօղլուն:

Բոլաթը, խոսելով երկու երկրների առևտրաշրջանառության մասին, հույս է հայտնել, որ այն էլ ավելի է ամրապնդվելու:

«Ես հավատում եմ, որ ազատ առևտրի մասին համաձայնագրով Թուրքիա-Ուկրաինա փոխադարձ առևտրի ծավալները կարճ ժամանակահատվածում հասնելու են 10 մլրդ դոլարի»,-հավելել է նա:

Նշենք, որ Բոլաթի խոսքով՝ 2024-ին երկկողմ առևտրաշրջանառության ծավալը կազմել է 6.2 մլրդ դոլար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728