
Պետք է ամեն գնով պահել Մինսկի խումբը. Ռոբերտ Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօրվա ասուլիսին անդրադարձավ ԵԱՀԿ ՄԽ լուծարելու Ադրբեջանի պահանջին և այդ հերթական պահանջը կատարելու Նիկոլ Փաշինյանի պատրաստակամությանը:
«Մենք գործ ունենք ակտիվ փոփոխության ընթացքում գտնվող աշխարհի հետ: Ոչ ոք չի կարող հստակ ասել, թե ինչ է լինելու, բայց ուղղությունը հասկանալի է, թե ուր է գնում: Եթե լինեն փոփոխություններ, ապա ինչպիսի՞ փոփոխություններ են լինելու: Եվ այս ընթացքում քայլեր անել, որոնք անվերադարձ կորուստ են բերելու բանակցային գործընթացին, հիմարություն է: Ամեն գնով պետք է պահել Մինսկի խումբը, որովհետև եթե հիմա այն լուծարվի, այլևս չափազանց դժվար կլինի այդ կարգի նոր միջազգային ֆորմատ ունենալ: Այսօրվա վիճակում ՄԽ-ն քեզ ինչո՞վ է խանգարում, ինչ-որ մի տեղին զոռ է հասցնո՞ւմ: ՄԽ-ն կա, ստեծվել է, բանակցային ֆորմատ է, թող մնա: Եթե ստեղծվի այդ կարգի աշխատող բանակցային ֆորմատ, հետո սա լուծարեք»,- ընդգծեց Ռոբերտ Քոչարյանը:
Նրա խոսքով՝ պրոցեսի ընթացքում խաղաղապահներն իրենց ֆունկցիաները սկզբնական շրջանում լավ էին՝ անում այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ իշխանությունները չէին ասել, որ ճանաչում են Արցախը՝ Ադրբեջանի կազմում:
«Հենց դա ասել ենք, պրոբլեմները սկսվել են: Այդ պահին ի՞նչն էր քեզ ստիպում, որ դու գնաս Պրահայում թուղթ ստորագրես, որ Շառլ Միշելն ասի՝ էս ինչ լավ տղա է: Ո՞ւր է հիմա Շառլ Միշելը, աո՜ւ: Դուք չեք տեսնո՞ւմ, որ Եվրոպայի առաջնորդները այսօր… Կալիբրն է փոխվել, այդ մարդիկ պաշտոնից հեռանալուց հետո անհետանում են, չկան: Մարդ պաշտոնից հեռանում է՝ կորում է, որովհետև այդ պաշտոններին լայքեր հաշվելով են գալիս: Դրա համար ԵԱՀԿ ՄԽ ֆորմատը, այո, պետք է պահել, հատկապես այսօրվա անորոշությունների ֆոնի վրա»,- շեշտեց նա:
Դիտարկմանը՝ Ադրբեջանի պահանջն է, նա արձագանքեց. «Ադրբեջանը պահանջո՞ւմ է, դու չես կատարում և մնում է ՄԽ-ն: Իսկ դուք մտածում եք՝ Ադրբեջանի բոլոր պահանջները ՀՀ-ն պետք է կատարի՞: Այդ դեպքում ի՞նչ բանակցություններ, էն գլխից թող ասի՝ ես չոքած եմ: Էլ խաղաղության թուղթ էլ պետք չի: Հեն ա, սաղ Հայաստանը միջանցք սարքեք, էդ ճանապարհի վրա եք: Մեղրիից մինչև Ամասիա: Օքե՞յ եք դրա հետ»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում