Բաժիններ՝

Թրամփի թիմը Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ բանակցություններ կսկսի խաղաղության շուրջ. ԶԼՄ

Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները մեկնում են Սաուդյան Արաբիա՝ խաղաղ բանակցություններ սկսելու Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում է POLITICO-ն՝ վկայակոչելով ծրագրին ծանոթ երկու ամերիկացի պաշտոնյայի:

Այնուամենայնիվ, ուկրաինացի պաշտոնյան լրատվամիջոցին ասել է, որ Սաուդյան Արաբիայի բանակցությունների հայտարարությունը Կիևի համար անակնկալ է եղել, և այս պահի դրությամբ պատվիրակություն ուղարկելու պլաններ չկան:

Ամերիկացի պաշտոնյաները, այդ թվում՝ հանրապետական ​​կոնգրեսական Մայք Մաքքեյնին,  հայտնել են, որ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը մոտ օրերս կմիանա պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և նախագահի՝ Մերձավոր Արևելքի բանագնաց Սթիվ Ուիթկովին՝ պատերազմը դադարեցնելու շուրջ բանակցություններ սկսելու համար։Ուկրաինայի կառավարությունից և ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը չեն մեկնաբանել այս տեղեկությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս