![](/banners/BeFunky-design.jpg)
Դատական գործերի վերաքննություն իրականացնելիս առաջարկվում է սահմանել բողոքների քննության գրավոր ընթացակարգ. «Փաստ»
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/imgonline-com-ua-Resize-ZNvVEDwmH89.jpg)
«Փաստ» օրաթերթը գրում է. «Արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել Քրեական դատավարության օրենսգրքում: Ըստ նախագծի հեղինակների, դատական և իրավական բարեփոխումների 2021-2026 թթ. ռազմավարությամբ ամրագրվեցին անհրաժեշտ մի շարք գործողություններ՝ կապված դատարանների ծանրաբեռնվածության թեթևացման, դատական համակարգի բարեփոխումների, քրեաիրավական, քաղաքացիական և վարչական դատավարության, սնանկության, վեճերի լուծման այլընտրանքային եղանակների հետ։
Նշվում է՝ դատարանների գործունեության վիճակագրությունը ցույց է տալիս, որ առաջին ատյանի դատարանների կողմից քննված մեծաքանակ քրեական գործեր բողոքարկվում են վերաքննիչ դատարանում: Մասնավորաբար՝ ՀՀ ընդհանուր իրավասության դատարաններում քրեական գործերի քննության ընդհանուր թիվը 2024 թվականին կազմել է 3394, որից բողոքարկված վարութային ակտերի ընդհանուր թիվը կազմել է 1725: Վերաքննիչ քրեական դատարանի 2024 թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությամբ նշվել է, որ հաշվետու ժամանակահատվածի սկզբում նախորդ հաշվետու ժամանակահատվածից փոխանցված գործերի ընդհանուր թիվը կազմել է 558 գործ: Իսկ հաշվետու ժամանակահատվածում ստացված բողոքների ընդհանուր թիվն է մոտ 8674 գործ:
Արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել Քրեական դատավարության օրենսգրքում: Ըստ նախագծի հեղինակների, դատական և իրավական բարեփոխումների 2021-2026 թթ. ռազմավարությամբ ամրագրվեցին անհրաժեշտ մի շարք գործողություններ՝ կապված դատարանների ծանրաբեռնվածության թեթևացման, դատական համակարգի բարեփոխումների, քրեաիրավական, քաղաքացիական և վարչական դատավարության, սնանկության, վեճերի լուծման այլընտրանքային եղանակների հետ։ Նշվում է՝ դատարանների գործունեության վիճակագրությունը ցույց է տալիս, որ առաջին ատյանի դատարանների կողմից քննված մեծաքանակ քրեական գործեր բողոքարկվում են վերաքննիչ դատարանում: Մասնավորաբար՝ ՀՀ ընդհանուր իրավասության դատարաններում քրեական գործերի քննության ընդհանուր թիվը 2024 թվականին կազմել է 3394, որից բողոքարկված վարութային ակտերի ընդհանուր թիվը կազմել է 1725: Վերաքննիչ քրեական դատարանի 2024 թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությամբ նշվել է, որ հաշվետու ժամանակահատվածի սկզբում նախորդ հաշվետու ժամանակահատվածից փոխանցված գործերի ընդհանուր թիվը կազմել է 558 գործ: Իսկ հաշվետու ժամանակահատվածում ստացված բողոքների ընդհանուր թիվն է մոտ 8674 գործ:
Նախագծով առաջարկվում է նաև վերաքննիչ բողոքների՝ դատական նիստում քննելու իրավական հնարավորություն։ Մասնավորապես, բոլոր այն դեպքերում, երբ վերաքննիչ դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ կգա եզրահանգման, որ անհրաժեշտ է վերաքննիչ բողոքի քննությունն իրականացնել դատական նիստում, գործի քննության ցանկացած փուլում կարող է որոշում կայացնել վերաքննիչ բողոքը դատական նիստում քննելու մասին՝ գրավոր ընթացակարգով իրականացող վարույթը փոխակերպելով բանավոր ընթացակարգի։
Առաջարկվող փոփոխություններով հնարավորություն է ընձեռվում նաև ողջամիտ ժամկետ սահմանել դատարանի համար՝ վճիռը կողմերին ուղարկելու պարտականության ապահովման տեսանկյունից։ Առաջարկվում են այլ փոփոխություններ ևս: Ակնկալվում է վերաքննիչ բողոքների գրավոր ընթացակարգով քննության միջոցով թոթափել դատարանների ծանրաբեռնվածությունը, ապահովել գործերի քննության ողջամիտ՝ առավել կարճ ժամկետներ, դատական ակտերի պատշաճ ծանուցումների ապահովման տեսանկյունից ապահովել իրական և օբյեկտիվ հնարավորություն օրենսգրքով սահմանված ժամկետներում իրականացնել դատավճիռը կողմերին ուղարկելու պահանջը»: