Յունիբանկը ժամկետից շուտ ավարտեց ստորադաս պարտատոմսերի տեղաբաշխումը

Յունիբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է 10 մլն ԱՄՆ դոլարի ստորադաս պարտատոմսերի թողարկումը: Ցուցակման ավարտից հետո ստորադաս պարտատոմսերը կշրջանառվեն երկրորդային շուկայում՝ Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային հարթակում:

Յունիբանկը Հայաստանում առաջին բանկն է, որ թողարկեց ստորադաս պարտատոմսեր: 7 տարի մարման ժամկետով պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային տոկոսադրույքը կազմում է 6.25%: Բանկի հանդեպ բարձր վստահության և պարտատոսմերի շահավետ պայմանների շնորհիվ՝ թողարկումը տեղաբաշխվեց սահմանված ժամկետից շուտ:

Ստորադաս պարտատոմսերի Ազդագիրը (գրանցվել է ՀՀ ԿԲ կողմից 13.11.2024թ.) հրապարակված է www.unibank.am կայքում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728