«Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու առաջին պիոները ՌԴ նախագահն է». Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ քիչ հավանական է համարում՝ ընդունելու Մոսկվայի միջնորդությունը  հայ-ադրբեջանական բանակցություններում, սակայն յուրաքանչյուր առաջարկ, եթե կոնկրետ է լինում, քննարկում են։

«Անցած փորձը շատ վատ հուշեր է թողել, և, ի վերջո, մենք ունենք շատ չլուծված հարցերի պատասխաններ, որոնք մինչև այսօր չունենք։ Օրինակ, ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանական զորքի հետ կապված, դե, ՀԱՊԿ-ի օրինակը չեմ բերում, բայց իրենք շատ են սիրում խոսել ՀԱՊԿ-ից ու ասել, թե այն գոյություն ունի։ Բացի այդ, Հայաստան-Ռուսաստան մենք միջպետական պայմանագիր ունենք, չէ՞։

Եթե ակնկալիքներից խոսենք, Ռուսաստանն առնվազն պետք է գործողություն իրականացներ, բայց մենք նույնիսկ քաղաքական գնահատականի չարժանացանք։ Ի պատասխան՝ հնչեց, թե՝ դե սահմանը դելիմիտացված չէ, դե պարզ չէ՝ որտեղ  է ՀԱՊԿ-ը, և այլն։ Հիմա գալ ու ասել, թե ուզում ենք միջնորդ դառնալ, ընդունում եք, չէ՞, որ հայկական կողմը դա թերահավատորեն կընդունի»,- շեշտեց Ալեն Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ կար նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանագիրը, ռուս խաղաղապահներն Արցախում էին, և պետք է պաշտպանեին հայ ժողովրդին։

Կարդացեք նաև

«Հիմա որտե՞ղ է ռուս խաղաղապահը, և որտե՞ղ է հայ ժողովուրդը, որ բնակվում էր Ղարաբաղում։

Նախ, Ղարաբաղը ճանաչելու առաջին պիոները ՌԴ նախագահն է, և դրա մասին մենք ասել ենք, որը պետք է երաշխավոր հանդիսանար, և որի զորքերն այնտեղ պետք է գտնվեին։ Դրա մասին մենք բազմիցս խոսել ենք, նոյեմբերի 9-ից հետո ՌԴ նախագահը հայտարարեց, որ դա Ադրբեջանի տարածք է»,- ընդգծեց Ալեն Սիմոնյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս