Բաժիններ՝

Ուոլց. ԱՄՆ-ի և Եվրոպայի բարձրաստիճան պաշտոնյաները կհանդիպեն այս շաբաթ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը կիրակի օրը NBC News-ին ասել է, որ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներն այս շաբաթ կհանդիպեն եվրոպացի պաշտոնյաների հետ՝ քննարկելու, թե ինչպես դադարեցնել Ուկրաինայի պատերազմը, այն սկսվելուց մոտ երեք տարի անց:

Ուոլցն ասել է, որ Ռուսաստանի տնտեսությունը «լավ վիճակում չէ», և որ Թրամփը «պատրաստ է հարկեր, մաքսատուրքեր և պատժամիջոցներ սահմանել Մոսկվայի նկատմամբ»՝ Պուտինին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու համար:

Բայց նա նաև ընդգծել է, որ Թրամփի վարչակազմը մտադիր է օգտագործել այս շաբաթ կայանալիք հանդիպումները՝ Ուկրաինային ԱՄՆ-ի որոշ օգնություն տրամադրելու վերսկսման շուրջ բանակցություններ սկսելու համար:

Ուոլցն ասել է, որ եվրոպացի դաշնակիցները ևս պետք է ավելի ակտիվ դեր խաղան ապագայում Ուկրաինային աջակցելու գործում:

«Մենք պետք է փոխհատուցենք այդ ծախսերը, և դա կլինի գործընկերություն ուկրաինացիների հետ՝ նրանց բնական պաշարների, նրանց նավթի ու գազի տեսանկյունից և մերը գնելու առումով, – ասել է Ուոցը:- Այդ բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ։ Եվ ես կարծում եմ, որ այստեղ հիմնարար սկզբունքն այն է, որ եվրոպացիները պետք է պատասխանատվություն ստանձնեն այս հակամարտության համար ապագայում: Նախագահ Թրամփը պատրաստվում է վերջ դնել դրան։

Ինչ վերաբերում է անվտանգության երաշխիքներին, ապա դա ամբողջությամբ կախված է եվրոպացիներից։ Փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երկուշաբթի կմեկնի Փարիզ՝ արհեստական բանականության գագաթնաժողովին, որտեղ հավաքվելու են կառավարական պաշտոնյաները, իսկ այս շաբաթվա վերջին կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին, որտեղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կգլխավորի մարտերից հոգնած երկրի պատվիրակությունը: Մյունխենում կլինեն նաև պետքարտուղար Մարկո Ռուբիոն, պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը և Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելոգը»,- նշել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս